«Մանչեսթեր Յունայթեդ»-ին պայծառ ապագա է սպասվում. Ռունի


14:55 , 15 մայիս, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի կարծիքով` ակումբին պայծառ ապագա է սպասվում: 30-ամյա անգլիացին նշել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստների` Անտոնի Մարսիալի, Մարկուս Ռեշֆորդի, Մեմֆիս Դեպայի, ինչպես նաև Ջեսսի Լինգարդի անունները:

«Միշտ հաճելի է մարզվել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Շատերը մոռանում են, թե որքան երիտասարդ է Մարսիալը: Ակումբը գնել է Անտոնիի տրանսֆերը, նա մեր ակադեմիայից չէ, բայց գերազանց որակներ ունի:

Մարսիալը շարունակում է աճել, էլ ավելի բարելավել խաղային որակները: Նույնը կարող եմ ասել Դեպայի, Ռեշֆորդի և Լինգարդի մասին: Հուսով եմ` նրանք կշարունակենք նույն եռանդով: Այդ դեպքում վստահ կարող եմ ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պայծառ ապագա է սպասվում»,-Goal-ը մեջբերում է Ռունիի խոսքերը: