Աշխարհի ամենատարեց կատուն սատկել է


13:55 , 15 մայիս, 2016

scooterՏեխաս նահանգի Մենսֆիլդ քաղաքից Սքութեր մականվամբ սիամական կատուն, որը որպես աշխարհի ամենատարեց կատու վերջերս հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, սատկել է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

2016թ. մարտի 26-ին Սքութերը դարձել էր 30 տարեկան: Կատվի տիրուհին հայտնել է, որ Սքութերը սատկել է այն ժամանակ, երբ Գինեսի ռեկորդների գիրքը նրա անունը ընդգրկել է իր ցուցակում: