Հնդկաստանում շոգից զոհվել է ավելի քան 500 մարդ


13:15 , 15 մայիս, 2016

Հնդկաստանում վերջին 3 շաբաթվա ընթացքում շոգերի պատճառով զոհվել է ավելի քան 500 մարդ: Այդ մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման պետական դեպարտամենտը, հայտնում է TASS-ը:

Հնդկաստանի տարածքի մեծ մասում տիրում է ահավոր շոգ: Խմելու ջրի պակասից տառապում է 256 շրջանների բնակչությունը` թվով ավելի քան 330 միլիոն մարդ:

Նշվում է, որ ամենասուր իրավիճակը հարավային շրջաններում է, որտեղ վերջին 3 շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 500 մարդ: Որոշ տեղերում ջերմաստիճանը հասել է 48 0C-ի: