Հոսպիտալացվել է Red Hot Chili Peppers-ի մեներգիչ Էնթոնի Քիդիսը


12:55 , 15 մայիս, 2016

ap_kiedis_dc_160515_12x5_1600Red Hot Chili Peppers ռոք խումբը մեներգիչ Էնթոնի Քիդիսի հոսպիտալացման պատճառով չեղարկել է Կալիֆոռնիա նահանգի Իրվայն քաղաքում կայանալիք համերգը՝ գրում է ABC News-ը:

Նշվում է, որ հանդիսատեսը համերգի չեղարկման մասին տեղեկացել է դահլիճում: Այդ մասին նրանց տեղեկացրել է խմբի բաս կիթառահար Ֆլին:

«Էնթոնին հիվանդանոցի ճանապարհին է, և մենք չենք կարող այսօր երեկոյան նվագել: Մենք շատ անհանգստացած ենք և ցավում ենք: Մենք ձեզ շատ սիրում ենք, մենք ապրում ենք, որպեսզի ռոք նվագենք, սակայն, ցավոք, բժշկական խնդիրներ կան, որոնք պատահում են, և որոնք պետք է լուծել»,- հայտարարել է նա: