Ահաբեկչություն Սիրիայում, կան զոհեր


12:12 , 15 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Կամիշլի քաղաքում, որը սահմանակից է Թուրքիային, սպանվել է 6 մարդ, ևս 15-ը վիրավորվել է, հայտնում է RIA Novosti-ն:

Ինչպես հաղորդվում է, Ալ-Խիլյալիա շրջանում պայթել է ականապատ ավտոմեքենա:

«Ներկայում հայտնի է միայն 6 զոհի մասին, ևս 15 մարդ վիրավորվել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տեղեկություններով՝ ականապատված մեքենան գտնվել է քրդական ինքնապաշտպանական ուժերի հսկիչ-անցագրային կետի մոտ:

Աղբյուրը © 168.am