Բանգլադեշում 50 մարդ է զոհվել կայծակնահարումից


06:55 , 15 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Բանգլադեշում վերջին երկու օրում   50 մարդ է մահացել  կայծակի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն` մեջբերելով ոստիկանության տվյալները:

 

Մահացածների թվում մեծամասնությունը ֆերմերներ են եղել, ովքեր   իրենց բրնձի դաշտերում աշխատելիս են եղել շանթահարման պահին: 


Բանգլադեշում հաճախակի են կայծակներով ուղեկցվող փոթորիկները, սակայն այս տարի դրանք շատ ավելի դաժան են:


Փորձագետները նշում են, որ կայծակնահարման գլխավոր գործոններն են  ջերմաստիճանի  ընդհանուր բարձրացումն ու անտառահատումները:


Զոհեր են գրանցվել նաև մայրաքաղաք Դաքքայում, որտեղ ուսանողներ են կայծակնահարվել  ֆուտբոլ խաղալիս և մանգո հավաքելիս:


Մարտից ի վեր շուրջ 90 մարդ է զոհվել կայծակնահարումից, մինչդեռ ողջ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 51 մարդ: