05:54 , 15 մայիս, 2016
Մոնիկա Բելուչին այնքան էլ սիրալիր չի արտահայտվել իր երեխաների հասցեին, հայտնում է starslife.ru-ն: Դերասանուհին ջանացել է գովել նրանց ձգտումը գիտելիքների նկատմամբ` այն, որ նրանք բավականին փոքր տարիքում արդեն խոսում են մի քանի լեզուներով: Սակայն դրա փոխարեն ստացվել է, որ նրա երեխաները դարձել են «թափառող քոչվորներ և գնչուներ»:
Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ դստրերը դարձել են գնչուներ․ «Ախ, այդ փոքրիկ գնչուները: Դե փոքրը ընդամենը 1 տարեկան է, նա դեռևս քիչ է խոսում: Սակայն ավագը սահուն խոսում է 4 լեզուներով` ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն և պորտուգալերեն»,- պատմել է Բելուչին և ավելացրել, որ աղջիկը պորտուգալերեն գիտի Բրազիլիա հաճախակի այցելությունների արդյունքում: