Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ձորն է ընկել


03:14 , 15 մայիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Մայիսի 14-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում քաղաքացի է ընկել ձորը (մոտ 60 մ.). քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող Ե. Հ.-ին (ծնված 1960թ.) դուրս են բերել ձորակից:

«1-03» ծառայության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: