01:36 , 15 մայիս, 2016«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի մրցույթային հատվածից անմիջապես հետո հանդիսատեսին անակնկալ էր սպասվում: Համերգին ելույթ ունեցավ սիրված երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Նա կատարեց «Can`t Stop The Feeling» երգը: Ջասթինն ասաց, որ հասկանում է մասնակիցների հուզմունքը, քանի որ մեծ պատասխանատվություն է այդքան մեխ թվով հանդիսատեսի առաջ ներկայացնել սեփական երկիրը:







