Դիպուկահարի կրակոցից զոհվել է 25-ամյա դիրքապահ


00:00 , 15 մայիս, 2016

Shamshyan.com-ը գրում է.

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս պայմանագրային զինծառայող էր և ծնունդով Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր: Shamshyan.com-ը ցավակցում է զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին: