23:28 , 14 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը մայիսի 14-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրակոցներ են հնչել:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները բախումները տեղի են ունեցել Միջին Ասիայի և Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների միջև: Ընդհանուր առմամբ ծեծկռտուքի մեջ է ներքաշվել 200 մարդ: Արդյունքում 3 մարդ մահացել է, տասնյակները` վիրավորվել:
Կատարվածի հնարավոր պատճառներից մեկը համարվում է այն, որ քրեական խմբավորումներից մեկը փորձել է «վարձահատույց» լինել գերեզմանատան աշխատակիցներին, որոնք հիմնականում միջին ասիացի ներգաղթյալներ են, մասնավորապես տաջիկներ:
Ոստիկանության տվյալներով` կռվի մյուս կողմում Չեչնիայի և Դաղստանի ներկայացուցիչներն են եղել, ովքեր մեքենաներով ժամանել են գերեզմանոց: