Այսօրվա եզրափակչին մեր դրոշը հենց ինքը՝ Իվետան է ու հպարտությամբ է ծածանվելու Ստոկհոլմի բեմում


22:44 , 14 մայիս, 2016

Իվետա Մուկուչյանին, նախ, մաղթենք այնպիսի ելույթ, որից հետո քվերակությունը կլինի կարևոր, բայց ոչ ճակատագրական:

Դրոշի հարցում որոշողը կլինի միայն ինքը: Առաջին անգամ երբ դա արեց, հաստատ ՖԲՀ կարծիքը չէր հարցնում: Արեց քայլ, ու բոլորս ստացանք մեր հոգեհուզական և տեղեկատվա-հայրենասիրական դրսևրումների համար փայլուն առիթ, էլ չասեմ միջազգային ուշադրությունը Արցախի հանդեպ:

Այսօրվա եզրափակչին մեր դրոշը հենց ինքը՝ Իվետան է, ու ես չեմ կասկածում, որ այն հպարտությամբ է ծածանվելու Ստոկհոլմի բեմում: