Բարսելոնան՝ Իսպանիայի չեմպիոն


22:04 , 14 մայիս, 2016

Բարսելոնան՝ Իսպանիայի չեմպիոնBarometer.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության վերջին(38-րդ) տուրում "Բարսելոնան" հյուրընկալվեց "Գրանադային", "Ռեալը"՝ "Դեպորտիվոյին":

"Ռեալը" երկու անպատասխան գնդակ ուղարկեց "Դեպորտիվոյի" դարպասը: "Արքայական ակումբի" կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն`ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցնելով 51-ի:

"Բարսելոնան" հարձակվող Լուիս Սուարեսի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց "Գրանադային" և ընդհանուր վաստակած 91 միավորի շնորհիվ հռչակվեց Իսպանիայի 2015/16թթ. մրցաշրջանի չեմպիոն: Սա "Բարսելոնայի" 24-րդ չեմպիոնությունն էր:

Լուիս Սուարեսը խփած 40 գոլով դարձավ Լա Լիգայի 2015/16թթ. մրցաշրջանի ռմբարկու("Գրանադա"-"Բարսելոնա"՝ 0:3):