Ռիգայի քաղաքապետն առաջարկել է Լատվիային և ՌԴ-ին «Եվրատեսիլում» փոխանակվել բարձրագույն գնահատականներով


21:56 , 14 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը Ռուսաստանին և Լատվիային առաջարկել է փոխանակվել բարձրագույն գնահատականներով «Եվրատեսիլ» երգի մրցույթում:  Lenta.ru-ի փոխանցմամբ քաղաքական գործիչն այս մասին շաբաթ գրառել է իր ֆեյսբուքյան էջում:
 
«Մենք միաձայն քվեարկում ենք Սերգեյ Լազարևի օգտին: Իսկ դուք Ռուսաստանում միաձայն քվեարկեք  մեր Յուստսի օգտին:  Փոխանակում ենք 12 միավորը 12 միավորի հետ», - գրել է Ուշակովը` իր առաջարկն անվանելով միաժամանակ և՛ բարեկամական, և՛ գործնական:

Նա   հավելել է, որ նախաձեռնությունը  վերաբերում է նաև «Ռուսաստանի հարգարժան ժյուրիին»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Եվրատեսիլի-2016» երգի մրցույթի ուղիղ հեռարձակմանը հնարավոր է հետևել YouTube-ով:

Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու մրցույթի ամենավերջում` 26 համարի ներքո: