21:16 , 14 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Աֆղանստանի իշխանությունների եւ Իսլամական կուսակցության միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել մոտ օրերս, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանում խաղաղության հաստատման Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Աթաուլլահ Ռահման Սամելին։
Սալեմն ասել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մայիսի 15-ին՝ երկու տարի տեւած բանակցություններից հետո։ Խորհրդի ներկայացուցիչ Ամին Քարիմը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը նույն օրը հավանություն կտա համաձայնագրին։ Դա նրա համար կարող է թալիբների հետ 15 տարի տեւող պատերազմին վերջակետ դնելու համար քաղաքական առաջընթաց դառնալ։