20:15 , 14 մայիս, 2016
Նիդեռլանդներում կենդանիների բուծարանից փախած վագրերին քնաբերների միջոցով քնեցրել և վերադարձրել են բուծարան՝ տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչ Յանա Գրաաֆստրային:
«Իրավիճակը հսկողության տակ է: Վագրերը քնեցվել են քնաբերների օգնությամբ և այժմ ընդհանուր անզգայացման վիճակում են: Նրանց վիճակը ստուգելուց հետո բուծարանի աշխատակիցները վերադարձրել են նրանց իրենց վանդակները»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նիդեռլանդների հյուսիսում կենդանիների բուծարանից երկու վագր է փախել: