17:40 , 14 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջով` Eurovision YouTube Channel-ով: Այս մասին տեղեկանում ենք eurovision.tv-ից:
Նախատեսվում է, որ YouTube-ով մրցույթի հեռարձակումը հնարավորություն կտա միլիոնավոր երաժշտասերներին ու երկրպագուներին հետևել համերգային ծրագրին: Մրցույթի գլխավոր փուլի ավարտից հետո Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջում առանձին-առանձին կտեղադրվի մասնակիցների ելույթների տեսագրությունները: