Լավրովը Մինսկում կքննարկի ԵՏՄ-ում, ԱՊՀ-ում եւ ՇՀԿ-ում երկկողմ համագործակցությունը


16:40 , 14 մայիս, 2016

lavrovAraratnews.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 15-16ը Բելառուս կատարվելիք աշխատանքային այցի ժամանակ կքննարկի Մոսկվայի եւ Մինսկի համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ եւ ՇՀԿ կազմակերպություններում եւ տարածքային անվտանգության հարցերը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպում է նախատեսված նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտգործնախարար Վլադիրմիր Մակեի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտգործնախարարները կքննարկեն արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԵՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ՇՀԿ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում համագործակցությունը, Ռուսաստանի եւ Բելառուսի արտգործնախարարությունների կոլեգիաների համատեղ նիստերի նախապատրաստումը»,- հայտնել են նախարարությունից։

Բացի այդ, նախարարը կանդրադառնան նաեւ տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում եւ ՀԱՊԿ-ում համատեղ առաջնայնությունների եւ մոտեցումների համաձայնեցումը։