Նիդեռլանդներում կենդանիների բուծարանից երկու վագր է փախել


16:34 , 14 մայիս, 2016

Նիդեռլանդների հյուսիսում կենդանիների բուծարանից երկու վագր է փախել՝ տեղեկացնում է Reuters-ը:

Միջադեպը տեղի է ունեցել գյուղի մերձակայքում. բնակիչներին խնդրել են դուրս չգալ տներից:

Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները և տրանկվիլիզատորերով «զինված» անասնաբույժները փնտրում են կենդանիներին:

Նշվում է, որ Օլդեբերկերկուպի բուծարանում վայրի կատուներ են ընդունում կրկեսներից և կենդանաբանական այգիներից: