Դիզայներ Արփինե Կոշտոյանը ներկայացրել է իր ներքնազգեստի հավաքածուն


19:00 , 14 մայիս, 2016

Երիտասարդ դիզայներ Արփինե Կոշտոյանը ներկայացրել է իր ներքնազգեստի հավաքածուն: «Իմ աշխատանքի մեջ սիրում եմ անել այնպիսի հավաքածուներ, որոնք կհետաքրքրեն իմ ամբողջ թիմին և այս հավաքածուն էլ այդ շարքից է: Հաճախ էի մտածում, թե ինչ կարելի է անել, որ չկրկնվի և որ ստանդարտ սեզոնային հավաքածու չլինի: Կարծում եմ՝ հավաքածուն շարունակական կլինի, քանի որ արդեն իր ձևաչափով հետաքրքիր է»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Արփինեն: 

Դիզայները նշում է, որ շատ սիրում է կանացի, խնամված և ճիշտ հագնված կնոջ կերպարը.«Երևի հենց կինն է իմ ոգեշնչման թեման: Կինը պետք է կրի այնպիսի հագուստ, որ իրեն հաճույք պատճառի: Քանի որ այս հավաքածուն նորություն է ես այնքան էլ չեմ կետրոնացել վաճառքի վրա: Ավելի շատ արել եմ  իմ հաճույքի համար»: 

Արփինեի խոսքով, իր հաճախորդներն արդեն հետաքրքրված են ներքնազգեստի տեսականիով և խնդրում են ցույց տալ տարբերակներ. «Քանի որ ներքնազգեստի թեման սիրելի է կանանց կողմին, չեմ կարծում այնպիսի կին լինի, որ չսիրի: Ամեն դեպքում ինձ համար շատ հետաքրքիր էր ներքնազգեստ ստեղծել»: