Ֆիգուն նշանակվել է ՖԻՖԱ-ի զարգացման կոմիտեի փոխնախագահ


16:03 , 14 մայիս, 2016

Ֆիգուն նշանակվել է ՖԻՖԱ-ի զարգացման կոմիտեի փոխնախագահBarometer.am-ը գրում է.

"Բարսելոնայի" և "Ռեալի" նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պաշտոն է ստացել ՖԻՖԱ-ում, տեղեկացնում է ՏԱԱՍ-ը:

Մեխիկոյում կայացած ՖԻՖԱ-ի 66-րդ կոնգրեսի ժամանակ որոշում է կայացվել պորտուգալացուն նշանակել ՖԻՖԱ-ի զարգացման կոմիտեի փոխնախագահ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում նա առաջադրվել էր, սակայն վերջին պահին հանել էր իր թեկնածությունը: