Կանայք ավելի հաճախ հավակնում են ոչ մեծ մրցույթով պաշտոնի. գիտնականներ


15:12 , 14 մայիս, 2016

Միչիգանի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքներով՝ աշխատանք փնտրելիս կանայք ավելի հաճախ հավակնում են ավելի պակաս թվով թեկնածուներ ունեցող պաշտոնների՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնք նախընտրում են դիմել մեծ մրցույթով պաշտոնի համար, ինչը սովորաբար ասոցացվում է ավելի բարձր աշխատավարձի հետ: Այս մասին հայղորդվում է Միչիգանի համալսարանի պորտալում:

Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ կանանց 53%-ը և և տղամարդկանց 41%-ն են որոշել պայքարել ավելի քիչ թվով մասնակիցներ ունեցող մրցույթում:

Հետազոտության հեղինակ Կատրին Հանեքը պնդում է, որ պակաս թվով մարդկանց խմբին մասնակցելու նախընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդպիսի ընտրությունն ապահովում է ավելի հարմարավետ մթնոլորտ աշխատանքում և հնարավորություն է տալիս աշխատակիցների հետ աշխատել թիմում, ոչ թե իրար հետ մրցել: