ԵՄ-ն Բելառուսին 11,5 մլն եվրո կհատկացնի պրոֆեսիոնալ կրթության զարգացման համար


14:40 , 14 մայիս, 2016

ԵՄ-ն Եվրոպական հարևանության բյուջեից Բելառուսին 11,5 մլն եվրո կհատկացնի պրոֆեսիոնալ կրթության զարգացման և երիտասարդության շրջանում զբաղվածության խնդիրների լուծման համար: ԵՄ ներկայացուցչության և բելառուսական կառավարության միջև ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ-պորտալում, հայտնում է TASS-ը:

Ծրագրի պրակտիկ իրագործումը հաշվարկված է 5 տարով: «Տվյալ ծրագրի գլխավոր առաջադրանքն է՝ բարելավել երիտասարդության և մեծահասակների զբաղվածության հեռանկարները՝ ապահովելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջմունքների հետ պրոֆեսիոնալ կրթության համակարգի առաջարկների ավելի սերտ համաձայնեցում, ինչպես նաև բարձրացնել Բելառուսում պրոֆեսիոնալ կրթության համակարգի որակը և գրավչությունը»,- ասվում է փաստաթղթում: