Գալուստ Սահակյանն ընտրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ


14:18 , 14 մայիս, 2016

168.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին:

Խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը:

Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:  Հաստատվել է նաեւ ռեկտորի ընտրության ընթացակարգը:

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում է սկսել իր գործունեությունը եւ հավելել, որ այսուհետ եւս պատրաստ է աջակցել բուհին, նպաստել բոլոր խնդիրների լուծմանը: