14:12 , 14 մայիս, 2016
Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստների քվեարկության արդյունքներով՝ թիմի կիսապաշտպան Վիլիանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: