13:58 , 14 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ նախագահի մամուլի խոսանակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչով է պայմանավորում վերջին օրերի սահմանի լարվածությունը:
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և նման պետություններին բնորոշ է հենց այդպիսի պահվածք: Ուրիշ որևէ այլ նպատակ չկա, առավելևս այս ամիս կային օրեր, որոնք իրենց նշանակությամբ այսպիսի խենթ վիճակում գտնվող պետությանն էլ ավելի են խենթացնում, օրինակ՝ մայիսի ինը՝ եռատոնը, մայիսի 11-ը՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, ամսի 12-ին եղել է զինադադարի հաստատման 22-րդ տարեդարձը, և այդ օրերին պետք է մի վատ բան անեին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա նախագահների հետ հանդիպումով չի՞ պայմանավորված, նա ասաց.«Ընդհանրապես միշտ նման հանդիպումների նախօրեին, կամ դրանից հետո, Ադրբեջանը նման քայլերի դիմում է, առաջ ավելի ընդգծված, իսկ հիմա միշտ է դիմում, որովհետև «հիվանդությունը» զարգանում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե փոխանակ այդ հանդիպումները խաղաղությունն ամրապնդեն, կարծես, հակառակ արդյունք են ունենում, նա ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ շարունակելու է այդպիսի քայլեր կատարել, դրա համար համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ այդ զինադադարի խախտումների արձանագրումն սկսեն: «Հիմա պետք է վերանայվի մոտեցումները, պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն միջնորդների կողմից, որպեսզի այս խնդիրը կարգավորվի, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսելու մեխանիզմներ ներդրվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի այս պահվածքը չի ենթադրում, որ խաղաղության դիմաց իրենք զինջումներ են ցանկանում, Դավիթ Բաբայանը պատախսանեց.«Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս պատերազմի ժամանակ այնպես է իրեն վատ, խայտառակ ձևով պահել, որ ինչ զիջումների մասին կարող է խոսքը գնալ: Ընդհանրապես այս հակամարտությունը չի կարող լուծվել զիջումներով, այն մաքսիմում կարող է լուծվել փոխզիջումային տարբերակով, այն էլ համարեժք փոխզիջումներով, սակայն միակողմանի զիջումները կբերեն ողբերգությունների»։
Ըստ Դավիթ Բաբայանի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի, ոչ թե միջնորդ երկների կողմից ներկայացված վերջնագրերով, այլ կողմերը պետք է գան համապատասխան համաձայնության:
ԼՂՀ նախագահի խոսնակը նաև ասաց, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա թելադրել կամ վերջնագրեր նեկայացնել, այլ կարող է միայն շանտաժի դիմել և հանցագոծություններ անել:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիման ակնկալիքներին, Դավիթ Բաբայանը կարևորեց զինադադրի ռեժիմը արձանագրող մեխանզիմների ներդրումը: «Պետք է սկսել ամենաստորին օղակից, հետո գնալ առաջ»,-ասաց նա: