13:18 , 14 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսական РБК մեդիահոլդինգի խմբագրության թոփ մենեջերները ստիպված են եղել լքել իրենց պաշտոնները` «Գելենջիկում «Պուտինի պալատի» դիմաց կսկսեն ոստրեներ բուծել» նյութի հրապարակումից հետո, գրում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ տվյալ հրապարակումը, որը լույս է տեսել մայիսի 11-ին, դարձել է «վերջին կաթիլը» Կրեմլի համար և ստիպել է դիմել խմբագրության սեփականատիրոջը:
Նյութում նշվում է, որ «Հարավային ցիտադել» ընկերությունը ոստրեներ բուծելու համար 1.000 հա տարածք է ստացել Գելենջիկում` այսպես կոչված՝ Պուտինի պալատի մոտ: Տվյալ ընկերության սեփականատերը նախկինում աշխատել է ընկերությունում, որը ղեկավարում է պալատը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ խոշորագույն մեդիահոլդինգի ղեկավարությունը հեռացվել է: