Ուկրաինան ՄԱԿ-ում Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ


12:52 , 14 մայիս, 2016

Ուկրաինան ՄԱԿ-ում Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն սկսել Դոնբասում զանգվածային ապանությունների կապակցությամբ, հայտնում է Lenta.ru-ն:

Ուկրաինական պատվիրակությունը այդ հանցագործությունները կատարելու մեջ մեղադրել է Ռուսաստանին, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներին:

«Ուկրաինայի ներսում և շուրջը ձևավորված ներկա բարդ իրավիճակի լույսի ներքո մենք լիովին ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի գլոբալ իրավասության և օրինականության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է դիվանագետի հայտարարությունում: