Փլուզվել է չշահագործվող շինության տանիքը


12:32 , 14 մայիս, 2016

Մայիսի 14-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող չգործող էլ.ենթակայանի տանիքը․տուժածներ չեն նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքը՝ մոտ 80 քմ, տուժածներ չկան։