ՊՆ բազմաթիվ սպաներ են ակամա խոստովանել են, որ ՀՀ-ն իր ունեցած զենքով կարող էր վերացնել հակառակորդի բոլոր կրակակետերը 50 կմ շառավղով


12:35 , 14 մայիս, 2016
ՊՆ բարձրաստիճան բազմաթիվ սպաներ են ակամա խոստովանել, որ ապրիլի մեկից առաջ ՀՀ ՊՆ-ն ունեցել է այնքան զենք ու զինամթերք, որ կարող էր հենց նույն օրը, մինչ <<քաղաքակիրթ>> աշխարհը ուշքի կգար, թե ինչ է կատարվում Կովկասում, ոչ միայն շրջապատման մեջ առնել հակառակորդի բազմաթիվ ջոկատներ, ոչնչացնել, անմիջապես անցնել հարձակման և մեկ-երկու օրերում վերացնել հակառակորդի բոլոր գործող կրակակետերը հիսուն կմ շառավղով․․․ Բայց անտարբերությունը, ամեն ինչին մատների արանքով նայելու կործանարար սովորությունը, ինչպես նաև անպատժելիության վստահությունը, ՀՀ իշխանություններին վերածել է անտարբեր իշխողների․․․
Ենթադրենք բանակը ստացել է նորագույն <<Արմադա>> անտեսանելի տանկեր և <<Տորնադո>> ավերիչ հզորությամբ հրթիռային համակարգեր, և դրանք տեղավորել է ինչ-որ տեղ պահեստում՝ առանց փորձարկելու, առանց զինավարժություններ անցկացնելու։ Հարձակումը սկսվելուց մի քանի օր հետո միայն հնարավոր է այն հասցնել սահմանին մոտ և կիրառել, երբ հակառակորդն արդեն անդառնալի վնասներ է պատճառել երկրին․․․ Բանակը մարտունակ է նախ և առաջ հաճախակի, եթե ոչ ամենօրյա զորավարժություններով, պարապմունքներով, փորձարկումներով, զենքերի սարքին լինելով, ինչպես նաև այդ աինքերին տիրապետելու մակարդակով․․․ Գուցեև թղթի վրա եղել են զորավարժություններ, բայց իրականում չեն եղել հասկանալի պատճառներով․․․