Հերիք է անձնական տրամադրությունները ժողովրդի վզին փաթաթեք


11:24 , 14 մայիս, 2016
Մեր թնդանոթների քանակից ու տեղաբաշխման վայրերից ավելի ադրբեջանին պիտի որ Հայաստանում ու Արցախում տիրող հասարակական տրամադրությունները հետաքրքրեն։ Կարծում եմ` հենց այս գործոնով պայմանավորված կլինի թշնամու հետագա գործողությունների տրամաբանությունը։ Հետևաբար` այս հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Եկեք չմոռանանք, որ 21-րդ դարի պատերազմների ամենահզոր զենքը ինֆորմացիան է։ Եվ ուրեմն պետք չի դեմքի խելոք արտահայտությամբ խոսել, օրինակ, «հյուծման պատերազմի» մասին։ Կամ էլ քննարկել Ադրբեջանի այս կամ այն քայլի արդյունավետությունը։ Հատկապես, երբ այդ թեմաների մասին շատ մոտավոր պակերացում ունեք։ Հերիք է անձնական տրամադրությունները ժողովրդի վզին փաթաթեք…
Կուտակվել էր, ներող կլինեք))))։