Ադրբեջանցիները փորձել են հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ. Video


10:57 , 14 մայիս, 2016

Արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի՝ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին: Այնուհետև հակառակորդի թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են մեր հավաքականի ներկայացուցիչների վրա:

Անվտանգության աշխատակիցները միջամտել են ծեծկռտուքին և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմն իր անվայել պահվածքի համար նկատողություն է ստացել ու որակազրկվել:

Պարզվում է, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է: