00:54 , 14 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Իսպանիան կրկին ճանաչվել է լավագույն լողափերն ունեցող երկիրն աշխարհում` գերազանցելով իր իսկ ռեկորդը նշված որակյալ լողափնյա վայրերի քանակով:
Ինչպես հայտնում է Euromag-ը` այս տարի իսպանական լողափերի ընդհանուր քանակը, որոնք նշվել են երկնագույն դրոշակով (լողալու համար հանրային տարածքների բարձրագույն գնահատական` ըստ էկոլոգիական և մաքրության ոլորտների), հասել է 586-ի:
Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 577, որն ամենաբարձրն էր համարվում ողջ աշխարհի երկրների շարքում:
Այս տարի Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել` կրկին դառնալով լավագույն երկիրը լողափնյա հանգստի համար: Այս տիտղոսը Իսպանիան պահպանում է 3 տասնամյակների ընթացքում` 1987-ին հաշվարկ իրականացնելու մեկնարկից ի վեր: