ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել


00:44 , 14 մայիս, 2016

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել սենեգալցի Ֆաթմա Սամուրան: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլ ծառայությունը:

ՖԻՖԱ-ի պատմության մեջ այս պաշտոնում առաջին անգամ է կին ընտրվում:

Նշենք, որ նախկինում կառույցի գխավոր քարտուղարի պարտականությունները կատարում էր Մարկուս Կատները: