Երևանում քրոջ ու եղբոր սպանության մեջ կասկածվողը ծառից կախված է հայտնաբերվել


00:20 , 14 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

«Ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել կասկածյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ և պաշտոնապես քննիչը տեղեկացվել է, որ կասկածյալը հայտնաբերվել է կախված»,- Tert.am-ին հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ  Սոնա Տռուզյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ 26-ամյա Շավարշ Արմենակյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր: Նրանց հայրը՝ Համլետ Արմենակյանը, մարմնական վնասվածքով գտնվում էր հիվանդանոցում: Ոստիկաններն ու քննիչները բակում հայտնաբերել էին արյան հետքերով խոհանոցային դանակ: