Գիտնականները պնդում են, որ գազարը կարող է հաղթել քաղցկեղին


00:04 , 14 մայիս, 2016

Գիտնականներին լաբորատոր պայմաններում հաջողվել է ապացուցել, որ գազարը պարունակում է գեն, որը ընդունակ է կանխելու կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, հայտնում է hitech-news.ru-ն:

Հետազոտողները վառ նարնջագույն տեսակի գազարի մեջ գտել են A վիտամինի և բետա-կարոտինի մեծ քանակ, իսկ գունավորման հետ կապ ունեցող գեները, բացի տեսողությունը լավացնելուց, նաև բարձրացնում են իմունիտետը և բարելավում մաշկի վիճակը:

2016 թվականին գիտնականներին հաջողվել է նաև պարզել, որ գազարն ընդունակ է կանխելու ուռուցքային հիվանդությունները:

Եթե փորձարկումները հաջող շարունակվեն, ապա ժամանակի ընթացքում գազարը տեղ կգրավի դեղամիջոցների ցուցակում: