ԱՄՆ-ը և Հյուսիսային Եվրոպայի երկրները կոչ են արել երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


23:46 , 13 մայիս, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման վերաբերյալ Հյուսիսային Եվրոպայի հինգ երկրների ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնության մասին, հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, առաջնորդները անհանգստություն են արտահայտել Բալթիկ ծովում ռուսական ռազմական ներկայության աճի, ինչպես նաև նրա ռազմական ինքնաթիռների և նավերի գործողությունների կապակցությամբ:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են Դանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ էր արել խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: