23:14 , 13 մայիս, 2016
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները չկարողացան գրավված տարածքներում ստեղծել լիարժեք պետական կառույց: Այդպիսի տեսակետ է արտահայտել Իրաքում և Սիրիայում գործողություններին մասնակցող ԱՄՆ զորքերի պաշտպանական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Այսպես կոչված, ԴԱԻՇ-ի խալիֆայությունը հենվում է պետության տեսքով իր գոյություն ունենալու հնարավորության վրա: Փաստն այն է նրանում, որ նրանք չեն կարող դա անել»,- ասել է Ուորենը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են խմբավորման նավթային պահեստները, որի արդյունքում նավթի վաճառքից զինյալների եկամուտները կրճատվել է մոտ 2 անգամ: Նա նաև նշել է, որ արտասահմանից նորակոչիկների քանակը կրճատվել է 75%-ով: