Աշխատավայրում կրունկների դեմ միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 120 հազար բրիտանացի


18:50 , 13 մայիս, 2016

Երկու օրում ավելի քան 120 հազար մարդ է ստորագրել բրիտանական խորհրդարանի կայքի առցանց միջնորդագիրը՝ աշխատավայրում բարձրակրունկ կոշիկների պարտադիր կրումն արգելելու պահանջով։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Միջնորդագիրը նախաձեռնել էր 27-ամյա բրիտանուհի Նիկոլա Թորփը։

2015 թվականի դեկտեմբերին նրան խնդրել են հեռանալ աշխատանքից այն բանից հետո, երբ նա գրասենյակ է գնացել առանց կրունկների կոշիկով։ Նշվում է, որ նա աշխատել է Լոնդոնում՝ PwC միջազգային ընկերությունում։