Ես սեֆիլյանժիրիկներին չեմ էլ մեղադրում, մեղադրում եմ պետության հարգարժան ղեկավարներին


18:45 , 13 մայիս, 2016

Այսօր արդեն, ես սեֆիլյանժիրիկներին չեմ էլ մեղադրում: Ես մեղադրում եմ վերջին քսանքանի տարին պատերազմի մեջ գտնվող մեր պետության հարգարժան ղեկավարներին, որ հանդուրժել են մինչև հիմա, որ իրավիճակներին ու ռիսկային ինֆորմացիաներին ժամանակին չեն կարողացել տիրապետել, որ թողել են մինչը Արցախի հերոսը դեգրադացվի ընդհում մինչև ստահակի կարգավիճակի... մի խոսքով, որ թողել են որ բարձիթողի գրեթե ամեն ինչ ու հիմա, ըստ իս, լիքը սեֆիլյանժիրիկներ կան մեր շուրջը, մեկը մի քիչ ավել, մեկը՝ պակաս, բայց դրանից մենք միայն տխրելու իսկ թուրքը ուրախանալու առիթներ է ունենում:
Իսկ կոնկրետ Սեֆիլյանը իհարկե Չեգեվարա չէր ու չէր էլ դառնալու: Նա հայրենիքի ոչ շարքային զինվոր էր, հիմա՝ ոչ շարքային աբիժնիկ փաստորեն: Շատ վատ երևույթ է: