18:06 , 13 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իտալիայի պետական պարտքը այս տարվա մարտի դրությամբ գրանցել է հերթական ռեկորդը` հասնելով պատմական առավելագույնին` 2,228 տրիլիոն եվրոյի, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Նախորդ բացասական ռեկորդը գրանցվել էր 2015թ. մայիսին, երբ Իտալիայի պետական պարտքը հասել էր 2,218 տրիլիոն եվրոյի: Այս տարվա ապրիլին Եվրամիության վիճակագրական ծառայությունը` Եվրոստատը հայտնել էր, որ 2015թ. վերջին Իտալիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 132,7%-ը:
Մեկ տարի առաջ Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Պյեր Կառլո Պադոանը հայտարարել էր, որ 2015թ. պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 132,5%-ը: Նա կանխատեսել է, որ 2016թ. պետական պարտքը կնվազի` կազմելով ՀՆԱ-ի 130,9%-ը: