17:26 , 13 մայիս, 2016
Lurer.com-ը գրում է.
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերյան իր միկրոբլոգում հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքում է ՊՍԺ-ն:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է:
«Վաղն իմ վերջին հանդիպումն է «Պարկ դե Պրենսում»: Եկա ինչպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ»,- գրել է Իբրահիմովիչը:
Ֆրանսիական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 178 խաղի, դարձել է 152 գոլի հեղինակ: