Լեհաստանում կբացվի առանց գնահատականների և դասաժամերի դպրոց


16:52 , 13 մայիս, 2016

1814270Araratnews.am-ը գրում է.

Լեհաստանի Գդանսկ քաղաքում սեպտեմբերին կբացվի դպրոց, որում չեն լինի ոչ գնահատականներ, ոչ դասաժամեր, ոչ էլ քննություններ,- հայտնում է Korrespondent-ը` հղում անելով Լեհական ռադիոյին:

Առանց գնահատականների և դասաժամերի դպրոցի բացման մասին հայտարարել է նախաձեռնության հեղինակներից Կատաժինա Շադզևսկայա-Լանեցկայան: Ուսուցչուհու խոսքով` նոր դպրոցի համար առաջնահերթություն է լինելու ոչ թե ուսումնական ծրագիրը, այլ աշակերտների հետ այնպիսի հարաբերությունների հաստատումը, որոնք թույլ կտան զարգացնել նրանց ստեղծագործական ներուժը` առանց ճնշում գործադրելու և ավելորդ հարկադրանքի: