Հոգեբան. Հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոփոխվել է


16:46 , 13 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայկական ավանդական ընտանիքի մոդելը 1988 թվականից հետո փոխվել է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Նա նշեց, որ, հիմնվելով  սեփական հետազոտությունների վրա, ղարաբաղյան պատերազմը, սոցիալական վիճակը, աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն հայկական ընտանիքների վրա ազդեցություն են ունեցել:  

«Պատերազմում ունեցանք զոհեր, եղան նաև վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդիկ, որն իր հետ բերեց այն վիճակը, երբ կինը նույնպես դարձավ ընտանիքի կերակրող: Սա բերեց իր հետ նոր խնդիրներ»,- ասաց հոգեբանը:

Ի.Ծատուրյանի խոսքով, եթե մինչև 1988 թվականը Հայաստանում ամուսնալուծությունները վախեցնող  տոկոս չէր կազմում, այժմ իրավիճակն այլ է: Տարբեր տեղերից հավաքած տվյալների վրա հիմնվելով՝  նա նշեց, որ 2013-ին 1000 ամուսնության դեպքում  գրանցվել է 205 ամուսնալուծություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ