Ջեյմի Վարդին՝ Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ


16:40 , 13 մայիս, 2016


«Լեսթեր»-ի հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր լիգայի վարկածով ճանաչվել է 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Ավելի վաղ Վարդին լավագույնն էր ճանաչվել Անգլիայի լրագրողների պրոֆեսիոնալ միության քվեարկության արդյունքում։ Իսկ ահա պրոֆեսիոնալ ֆուտբոլիտների միության քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Լեսթեր»-ի մեկ այլ խաղացող՝ Ռիյադ Մահրեզը։

29-ամյա Վարդին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 35 խաղում խփել է 24 գոլ՝ «Լեսթեր»-ին օգնելով դառնալ Անգլիայի չեմպիոն։