Վայոց ձորի մարզում հակառակորդի հետախուզական անօդաչու է չեզոքացվել. ՀՀ ՊՆ


16:30 , 13 մայիս, 2016

Այսօր՝ ժամը 14։00- ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։  Այս  մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
 

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնեն հետո։