Թուրքիան կարող է չստանալ ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմ. Յունկեր


15:58 , 13 մայիս, 2016

1814137Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագիրը կարող է տապալվել, եթե Անկարան չկատարի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, Korrespondent-ի փոխանցմամբ` հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Մենք հավատացած ենք, որ պետք է կատարվեն բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ համաձայնագիրը չի կայանա»,-ընդգծել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելը վիզային ռեժիմի ազատականացման համար նախապայման է։ Մինչդեռ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կատարելու այդ նախապայմանը: