Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով


14:36 , 13 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանի մարմնամարզության հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Մեր երկիրը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում հանդես կգա միայն Արթուր Ավետիսյանը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում իրեն:

Ավելացնենք, որ մեր հավաքականը մրցավայր կմեկնի մայիսի 21-ին:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում: