Մարտական գործողությունների հետևանքով վիրավորված 28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից


14:10 , 13 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ