Իվետա Մուկուչյանը դարձավ Eurovision’s Next Top Model 2016-ի հաղթող


13:41 , 13 մայիս, 2016

Armenpress.am-ը գրում է.

«Եվրատեսիլ­2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ճանաչվել է որպես այս տարվա թոփ մոդել: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես (https://armenpress.am/)»­ը, Wiwibloggs կայքում ապրիլից սկսված քվեարկությունը մայիսի 12­ին դադարեցվել է: Ըստ կայքում հրապարակած տվյալների` Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Հայաստանյան պատվիրակին հաջորդում են «Եվրատեսիլ­2016»­ում Ադրբեջանը (22.71%) և Բուլղարիան (6.95%) ներկայացնող երգչուհիները: